Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Մուշեղ Ներսիսյանը

Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Մուշեղ Ներսիսյանը

 Հոկտեմբերի 27-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ներսիսյանին: 

  Մարզպետը շնորհակալություն է հայտնել Եղեգնաձոր համայնքի նախկին ղեկավարին երկարամյա աշխատանքային գործունեության և վերջին երկու տարիների համատեղ աշխատանքի համար:

  Արարատ Գրիգորյանը շնորհավորելով Մուշեղ Ներսիսյանին՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նրան մաղթեց հաջող և արդյունավետ աշխատանք:

  Մարզպետը համայնքապետարանի աշխատակազմին կոչ արեց՝ ցուցաբերել բարձր պատասխանատվություն և անցումային փուլում՝ մինչև խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացումը ապահովել համայնքապետարանի անխափան գործունեությունը՝ համախմբվելով նոր ղեկավարի շուրջ:

  ՀՀ վարչապետի 26 հոկտեմեբրի 2021թ. 1204-Ա որոշմամբ Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Մուշեղ Ներսիսյանը:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում