Մեքսիկայի մետալուրգիական գործարանում հրդեհ է բռնկվել
Առնվազն 11 բանվոր տուժել է Մեքսիկայի հյուսիսում գտնվող Altos Hornos de Mexico ձուլարանի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Հրդեհը առաջացել է գլանման շարժիչի վերանորոգման ժամանակ նավթի արտահոսքից։
«Տուժել է 11 աշխատակից, նրանք ստացել են տարբեր ծանրության այրվածքներ»,- ասվում է տեքստում։
Պարզվում են վթարի հանգամանքները։
Սարքավորումը փոքր վնաս է կրել, գործարանն ամբողջությամբ կվերսկսի աշխատանքը մոտ ապագայում։
Կարծիքներ