Փրկարարները տանիքից և ծառից իջեցրել են պոկված թիթեղները

Փրկարարները տանիքից և ծառից իջեցրել են պոկված թիթեղները

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։10-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Սարգիս Սևանեցի փողոցի թիվ 2/3 հասցեի մոտակայքում գտնվող շենքի տանիքը ուժեղ քամուց մասամբ պոկվել է. առկա է ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ երկհարկանի շենքի տանիքի (300 քմ) երկաթե թիթեղները մասամբ պոկվել են, իսկ մի մասը հայտնվել մոտակա ծառի վրա։

Փրկարարները տանիքից և մոտակա ծառից իջեցրել են պոկված թիթեղները (մոտ 25 քմ)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում