Այսօրվա ընթացքում՝ երրորդ երկրաշարժը. ցնցումները զգացվել են Շիրակում
Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 10:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․93⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Թավշուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
Հիշեցնենք՝ այսօր, տեղական ժամանակով ժամը 07:36-ին, ՀՀ տարածքում գրանցվել էր ևս մեկ երկրաշարժ, որի ցնցման ուժգնությունը կազմել էր 6 բալ: Քիչ անց՝ ժամը 09:10-ին գրանցվել էր 5 բալ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ:
Կարծիքներ