Փրկարարները գտան քաղաքացուն բնակարանի հատակին անգիտակից վիճակում պարկած
Սեպտեմբերի 17-ին, ժամը 23։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 5/2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին անգիտակից վիճակում հայտնաբերվել Մարինե Ա․-ին (ծնված 1955 թ.)․ շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն:
Կարծիքներ