Ճապոնիայի նախկին արքայադուստր Մակոն լքում է իր հայրենիքը
Ճապոնիայի նախկին արքայադուստր Մակոն, ով հոկտեմբերին ամուսնացել է Ճապոնիայի սովորական քաղաքացու հետ՝ դրանով իսկ կորցնելով թագավորական ընտանիքի անդամի կոչումը, և նրա ամուսին Կեյ Կոմուրոն մեկնել են ԱՄՆ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Kyodo գործակալությանը ։
Նշվում է, որ ինքնաթիռը, որում եղել է նախկին արքայադուստրն ու նրա ամուսինը, օդ է բարձրացել Տոկիոյի Հանեդա միջազգային օդանավակայանից։
Նորապսակները մտադիր են տեղափոխվել Նյու Յորք, որտեղ աշխատում է Կոմորոն։ Մակոն ցանկանում է այնտեղ համապատասխան աշխատանք գտնել։ Ամերիկյան բնական պատմության թանգարանը նրա համար ամենասիրելի վայրերից մեկն է։
Կարծիքներ