Չեխիան հայտարարել է, որ չի ծրագրում զինվորներ ուղարկել Ուկրաինա

Չեխիան հայտարարել է, որ չի ծրագրում զինվորներ ուղարկել Ուկրաինա

Չեխիան ներկայումս չի պատրաստվում իր զորքերը ուղարկել Ուկրաինա։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի օրը լրագրողներին ասել է հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լենկա Դոն։

«Այժմ Չեխիայի կառավարությունը չի պատրաստվում զինվորներ ուղարկել՝ պաշտպանելու Ուկրաինան»,- ասել է նա։ Հանրապետությունը մասնակցում է միայն ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որոնք անցկացվում են դաշինքի արևելյան թևի երկրներում։

Ավելի վաղ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել էր, որ դեմ է Հյուսիսատլանտյան դաշինքի առաջարկած ՆԱՏՕ-ի զորքերը Ուկրաինա, ինչպես նաև չեխ զինվորականներ Սլովակիա ուղարկելուն։ Մինչդեռ, ինչպես նշել է Լենկա Դոն, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ պետության ղեկավարի և կառավարության տեսակետները երկար ժամանակ տարբեր են։

Զեմանի հայտարարությունները, ինչպես ասել է ԱԳՆ ներկայացուցիչը, չեն վնասի չեխա-ուկրաինական հարաբերություններին։ Պրահայի աջակցությունը Կիևի իշխանություններին պետք է ցույց տա երկուշաբթի օրը նախատեսված Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկու այցը Ուկրաինա, ասել է Լենկա Դոն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում