Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող 8.5 հա տարածքը նախատեսվում է կանաչապատել. Հրաչյա Սարգսյան

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող 8.5 հա տարածքը նախատեսվում է կանաչապատել. Հրաչյա Սարգսյան

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող 8.5 հա տարածքում գարնանը նախատեսվում է ծառատունկ կազմակերպել: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ տեղեկացրել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Ըստ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության տարածած հաղորդագրության, քաղաքապետարանի տարեկան ծրագրերով աշխատանքներ կտարվեն նաև ոռոգման ցանցում առկա խնդիրները լուծելու նպատակով:

Ջուրը այդ տարածք հասցնելու նպատակով նախորդ տարի հիմնական ջրատարի 1.9 կմ խողովակաշար է փոխարինվել: Քաղաքապետը հանձնարարել է մնացած 377 մետրն էլ փոխարինել այս տարի, որպեսզի համայնքապատկան տարածքի ոռոգման խնդիրն ամողջությամբ լուծում ստանա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում