ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունը ճանաչվել է «Տարվա ստորաբաժանում»

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունը ճանաչվել է «Տարվա ստորաբաժանում»

2021 թվականի «Տարվա ստորաբաժանում» է ճանաչվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Կոչումը շնորհվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով ստեղծված համապատասխան հանձնաժողովի կողմից իրականացված համակողմանի աշխատանքի և ընթացակարգային դիտարկումների, նախորդ տարվա ընթացքում արձանագրված ցուցանիշների համեմատական վերլուծության արդյունքում:

Ըստ համապատասխան հանձնաժողովի կողմից հրապարակված ցուցանիշների՝ հիշյալ ստորաբաժանման վարույթը 2021 թվականին կազմել է 1.655 քրեական գործ, դատարան է ուղարկվել 326 գործ, 288 քրեական գործի վարույթ կարճվել է:

Նախորդ տարվա ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ընթացք է տրվել 1.532 քրեական գործի, որը կազմում է վարույթի գործերի 92.6%-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում