ՀԱՄԱՍ-ը հերքել է Ryanair-ի ինքնաթիռը պայթեցնելու սպառնալիքները
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պաշտոնապես հերքել է իր մասնակցությունը Մինսկում օրերս հարկադիր վայրէջք կատարած Ryanair-ին ինքնաթիռը պայթեցնելու սպառնալիքներին։ Այս մասին հայտարարել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ֆաուզի Բարհումը, փոխանցում է Reuters-ը։
Հիշեցնենք, որ ինքնաթիռում գտնվել է NEXTA տելեգրամյան ալիքի ստեղծող, լրագրող Ռոման Պրոտասևիչը։ Նրան և ընկերուհուն ձերբակալել են։
«ՀԱՄԱՍ-ը դրան որևէ առնչություն չունի։ Մենք չենք դիմում այնպիսի մեթոդների, որոնք կարող են օգտագործել որոշ այլ կասկածելի կողմեր։ Նրանք փորձում են հրեշացնել ՀԱՄԱՍ-ը և խոչընդոտ դառնալ պաղեստինցի ժողովրդի նկատմամբ համընդհանուր համակրանքի և նրա օրինական դիմադրության համար»,-ասել է Բարհումը։
Մայիսի 24-ին Բելառուսի տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնել էր, որ Ryanair-ի ինքնաթիռը Վիլնյուսի երկնքում պայթեցնել սպառնացողները նամակով պահանջել են ԵՄ-ից դադարել աջակցել Իսրայելի գործողություններին։ Գերատեսչությունում հաստատում են, որ նամակը ստացվել է ՀԱՄԱՍ-ի զինվորից։
Կարծիքներ