Մակրոնը հուլիսի 20-ին կփոխի Ֆրանսիայի կառավարությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 20-ին փոփոխություններ կկատարի Ֆրանսիայի կառավարության կազմում։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Agence France Presse (AFP) գործակալությունը՝ հղում անելով պետության ղեկավարին մոտ կանգնած աղբյուրին։
Աղբյուրի համաձայն՝ հինգշաբթի օրը կհաջորդի կաբինետի կազմում փոփոխությունների մասին հայտարարությունը։ Հստակ ժամը չի նշվում։ Գործակալության աղբյուրի համաձայն՝ չորեքշաբթի երեկոյան վարչապետ Էլիզաբեթ Բորնը ժամանել է Ելիսեյան պալատ՝ նախագահի հետ առաջիկա վերադասավորումները քննարկելու համար։
Ինչպես հուլիսի 17-ին հայտնել է BFMTV-ն , Բորնը կպահպանի կառավարության ղեկավարի պաշտոնը:
Կարծիքներ