ՀՀ ֆուտբոլի հավաքականն իր պատմության մեջ խոշոր հաշվով 37-րդ պարտությունը կրեց

ՀՀ ֆուտբոլի հավաքականն իր պատմության մեջ խոշոր հաշվով 37-րդ պարտությունը կրեց

ՀՀ ֆուտբոլի հավաքականն իր պատմության մեջ խոշոր հաշվով 37-րդ պարտությունը կրեց, որից 18-ը՝ աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում: ՀՀ հավաքականը կրկնեց սեփական հարկի տակ կրած իր ամենախոշոր հաշվով պարտությունների հակառեկորդը: Մինչ Հս.Մակեդոնիայի ընտրանուն պարտվելը մեր ֆուտբոլիստները 2016թ. Երևանում Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում 0-5 հաշվով պարտվել էին ռումինացիներին, իսկ հաջորդ տարի Արթուր Պետրոսյանի օրոք նույն մրցաշարում 1-6 հաշվով զիջել էին լեհերին:

Իսկ ամենախոշոր հաշվով պարտությունը ՀՀ հավաքականը կրել է 2019թ. նոյեմբերի 18-ին Պալերմոյում՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ՝ Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում՝ 1-9 հաշվով զիջելով իտալացիներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում