Հունաստանում Սամոս կղզին ավելի քան 20 սանտիմետրով բարձրացել Է երկրաշարժից հետո
Հունական Սամոս կղզին 18-25 սանտիմետրով բարձրացել Է հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած 6,7 մագնիտուդով ուժեղ երկրաշարժից հետո: Այդ մասին հաղորդել Է Աթենքի ԱՄՆԱ նորությունների գործակալությունը՝ վկայակոչելով Աթենքի ազգային համալսարանի երկրաբանության եւ գեոբնապահպանության ամբիոնի մի խումբ հետազոտողների հայտարարությունը:
Խմբի մեջ մտնում են հայտնի սեյսմոլոգներ:
Հետազոտողների խումբն անցկացրել Է Սամոսի երկրաշարժի լայնածավալ ուսումնասիրություններ:
Առավել կարեւոր բացահայտումներից մեկը տեկտոնիկ բարձրացումն Է ինչպես բեկվածքի հյուսիսային, այնպես Էլ հարավային մասերում, որն ակտիվացել Է կղզուց դեպի հյուսիս ընկած ծովային գոտում, հաղորդում Է հրատարակությունը: Կղզու սեյսմիկ բարձրացումը կազմում Է մոտավորապես 18-25 սանտիմետր:
Հզոր երկրաշարժը տեղի Է ունեցել հոկտեմբերի 30-ի ցերեկը Էգեյան ծովում՝ հունական Սամոս կղզուց եւ Իզմիրի նահանգի Սեֆերիխիսար քաղաքից ոչ հեռու: Երկրաշարժն զգացվել Է նաեւ հարեւանությամբ գտնվող հունական կղզիներում. հույն սեսյմոլոգները դրա մագնիտուդը գնահատել են 6,7-ից մինչեւ 6,9: Հաղորդվել Է Իզմիրում առնվազն 20 շենքերի փլուզման մասին:
Կարծիքներ