Կախարդական փայտիկ, անտեսանելի դարձնող թիկնոց, իսկ բնակության վայրը՝ «Ազքաբանի բանտ». Բելառուսում տղամարդը Հարի Փոթերի անունից տեղեկություն է տրամադրել պետությանը և դրա համար պատժվել
Բելառուսի Գոմել քաղաքի բնակիչը որոշել է կատակել և Հարրի Փոթերի անունից փաստաթղթեր է ստորագրել, որպեսզի ձերբակալեն իրեն, գրում է Гомельская правда լրատվական պորտալը:
Տղամարդը հարկադիր կատարման վարչությանը տեղեկատվություն է տրամադրել իր եկամտի մասին և փաստաթղթերի տակ որպես բնակության վայր նշել է «Ազքաբանի բանտը»:
Այնուհետև նա թվարկել է այն ունեցվածքը, որի համար բռնագանձում կիրառելն անհնար է, այն է՝ կախարդական փայտիկ, անտեսանելի դարձնող թիկնոց, մոգության նախարարությունում վերակենդանացնող քար, անտեսանելի դարձնող գլխարկ և արագավազ դարձնող երկարաճիտ կոշիկներ:
Տղամարդու կատակը դատավորի մոտ ծիծաղ չի առաջացրել: Ընդհակառակը՝ դա զայրացրել է նրան: Կազմվել է վարչական արձանագրություն Բելառուսի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 24.10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, այն է՝ «քաղաքացուց գանձման ենթակա միջոցների վճարումից խուսափելու համար, որն արտահայտվել է տեղեկատվություն չտրամադրելով կամ դիտավորյալ կեղծ տեղեկություններ ներկայացնելով իր գույքի, գույքի գտնվելու վայրի, աշխատավայրի կամ բնակության վայրը փոխելու մասին»:
Կատակասերը չի համաձայնել տուգանքի հետ՝ պատճառաբանելով, որ ինքը դատարկ ձևաթուղթ է հանձնել և նշված տեղեկատվության հեղինակն ինքը չէ: Ուսումնասիրելով գործի բոլոր նյութերը, դատարանը հինգ օրով վարչական կալանքի տեսքով պատասխանատվության է ենթարկել «բելառուս Հարի Փոթերին»:
Կարծիքներ