Բրազիլական ակումբներին այլևս չի թույլատրվի մեկ մրցաշրջանի ընթացքում մեկից ավելի մարզիչ հեռացնել
Բրազիլական ակումբները հավանության են արժանացրել տեղի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ մարզիչների հեռացման հետ կապված սահմանափակում մտցնելու որոշումը: Այժմ ամեն ակումբ մրցաշրջանի ընթացքում ընդամենը մեկ անգամ կարող է մարզչին հեռացնել: Յուրաքանչյուր մարզիչ մրցաշրջանի ընթացքում մեկ անգամ կարող է հրաժարական տալ:
Եթե մարզիչը մրցաշրջանի ընթացքում հեռանա երկու ակումբից, ապա նա այլևս չի կարողանա աշխատել այս կամ այն թիմում, մինչև մրցաշրջանի ավարտը:
Մարզչի հեռանալու դեպքում ակումբին կթույլատրվի նորին նշանակել, բայց եթե ակումբը երկրորդին հեռացնի, ապա կկարողանա նշանակել միայն այնպիսի մասնագետի, որն ակումբում աշխատել է նվազագույնը 6 ամիս:
Կարծիքներ