«Փյունիկը» 0։3 հաշվով պարտվեց «Արարատ-Արմենիային»

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում «Փյունիկ»-ն մրցեց «Արարատ-Արմենիա»-ի հետ:
Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում «Արարատ-Արմենիա»-ին խաղի 22-րդ րոպեին առաջ մղեց Օտուբանջոն: Խաղակեսի վերջնամասում նույն Օտուբանջոն դարձավ նաև դուբլի հեղինակ: Թիմերն ընդմիջման գնացին «Արարատ-Արմենիա»-ի երկու գոլի առավելությամբ:
Երկրորդ կեսի միջնամասում «Արարատ-Արմենիա»-ի կատարած փոփոխությունները տվեցին իրենց արդյունքը և խաղի 71-րդ րոպեին 10 րոպե առաջ փոխարինման դուրս եկավ Տերան խփեց նաև «Արարատ-Արմենիա»-ի երրորդ գնդակ: «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա»` 0:3:
3 խաղից հետո 9 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարը «Արարատ-Արմենիա»-ն է, «Փյունիկ»-ը 6-րդն է 3 միավորով:
Կարծիքներ