Բուքինգհեմյան պալատը հրապարակել է Էլիզաբեթ II-ի առաջին լուսանկարը, որն արվել է ամուսնու հուղարկավորությունից հետո
Բուքինգհեմյան պալատը երեքշաբթի հրապարակել է Էլիզաբեթ Երկրորդ թագուհու առաջին լուսանկարները, որոնք արվել են վերջինիս ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հուղարկավորությունից հետո:
Ինչպես հայտնում է BBC News-ը, թագուհուն լուսանկարել են երեքշաբթի առավոտյան, երբ նա կրկին անցել իր հասարակական պարտականությունների իրականացմանը: Հրապարակված լուսանկարներում թագուհին պատկերված է երկնագույն զգեստով լայն ժպտալիս:
Թագուհին առցանց ձևաչափով ընդունել է Լատվիայի և Կոտ-դ'Իվուարի դեսպանների հավատարմագրերը: Էլիզաբեթ Երկրորդը Բուքինգհեմյան պալատ ժամանած դեսպանների հետ շփվել է տեսակապի միջոցով:
Թագուհին ինքը գտնվել է Վինձորի ամրոցում: Ինչպես նշվում է, թագուհին, որը օրեր առաջ է նշել 95-ամյակը, կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր այնտեղ է անցկացրել ժամանակի մեծ մասը՝ ելնելով անվտանգության նկատառումներից:
Հիշեցնենք, որ արքայազն Ֆիլիպը մահացել է ապրիլի 9-ին 99 տարեկան հասակում: Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել ապրիլի 17-ին Վինձորյան կալվածքի Սուրգ Գեորգի մատուռում:
Կարծիքներ