ԱՄՆ-ում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 16 միլիոնը

ԱՄՆ-ում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 16 միլիոնը

Շաբաթ ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 16 միլիոնը, հաղորդում է Reuters-ը:

Ընդ որում՝ կորոնավիրուսի հետեւանքով մահացած պացիենտների թիվը մոտեցել է 300 000-ի:

Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը հաստատվել է երկրում ուրբաթ, եւ վերջին տվյալներով, երկուշաբթվանից երկրի նահանգներում կմեկնարկի բնակչության պատվաստումը:

Մասնավորապես, ԱՄՆ բանակի գեներալ Գուստավ Պերնան հայտնել է, որ պատվաստանյութը կսկսվի մատակարարվել կիրակի: Երկուշաբթի ամբողջ երկրի 145 տեղանքներ կունենան պատվաստանյութ:

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն, որը մի շարք այլ նահանգապետերի հետ խոստացել է ուսումնասիրել պատվաստանյութը նախքան դրա կիրառումը, ուրբաթ հայտարարել է, որ նահանգի պաշտոնական ներկայացուցիչները հաստատել են այն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում