Toyota-ն պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է GM-ին ԱՄՆ շուկայում ավտոմեքենաների վաճառքով

Toyota-ն պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է GM-ին ԱՄՆ շուկայում ավտոմեքենաների վաճառքով

Ճապոնական Toyota Motor խոշորագույն ավտոարտադրողն անցյալ տարվա վերջին պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ շուկայում ավտոմեքենաների վաճառքով շրջանցել է ամերիկյան հսկա General Motors-ին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։

Toyota-ն 2021 թվականին վաճառել է 2,33 միլիոն ավտոմեքենա, ինչը 10%-ով ավելի է 2020 թվականի համեմատ, ասվում է հրապարակված պաշտոնական զեկույցում։ Միաժամանակ, General Motors-ի վաճառքները նվազել են 13%-ով՝ հասնելով 2,2 միլիոն միավորի՝ կիսահաղորդիչների պակասի և գործարանների աշխատանքի դադարեցման պատճառով:

General Motors-ը 1931 թվականից ի վեր մշտապես ղեկավարում է նոր մեքենաների վաճառքը Միացյալ Նահանգներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում