Արցախում ժամանակավորապես կդադարեցվեն գազով ջեռուցվող ուսումնական հաստատությունների պարապմունքները․ ԱՀ ԿԳՄՍՆ
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունը սնուցող միակ գազատարի աշխատանքը խափանելու պատճառով դեկտեմբերի 14-ից ժամանակավորապես կդադարեցվեն այն ուսումնական հաստատությունների պարապմունքները, որոնք ջեռուցվում են գազով։
Դասապրոցեսի վերականգնման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Փայտով կամ էլեկտրաեներգիայով ջեռուցվող հաստատությունները կշարունակեն պարապմունքները սահմանված կարգով:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել էր Արցախի Հանրապետության գազամատակարարումը, նաև շարունակում է փակ պահել Արցախը ՀՀ-ի և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:
Կարծիքներ