Սուրեն Պապիկյանը Ֆինլանդիայի դեսպանի խնդրանքով ներկայացրել է ՀՀ ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքը
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 9-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրսթի Նարինենին։
Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:
Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքը։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։
Կարծիքներ