2027թ.-ի վարչապետի աշխատակազմի բյուջեի շրջանակներում նախատեսվում են 10 ծրագիր և 47 միջոցառում. Մակունց

2027թ.-ի վարչապետի աշխատակազմի բյուջեի շրջանակներում նախատեսվում են 10 ծրագիր և 47 միջոցառում. Մակունց

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են 2027թ. պետական բյուջեի նախնական քննարկումները։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացրել է վարչապետի աշխատակազմի 2027 թվականի պետբյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ նախագիծը։

Մակունցի խոսքով՝ բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ, ինչը 1 մլրդ 656 մլն դրամով պակաս է նախորդ տարվանից։

Այդ բյուջեի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 10 ծրագիր և 47 միջոցառում։

Մակունցն այնուհետև մանրամասներ ներկայացրել է միջոցառումների և ծրագրերի իրականացման վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում