Քաջարանում 15-ամյա պատանի է դանակահարվել

Քաջարանում 15-ամյա պատանի է դանակահարվել

Դեկտեմբերի 21-ին, ժամը 22.00-ին, «Քաջարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Քաջարան քաղաքի բնակիչ 15-ամյա պատանի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Կապանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 21.00-ի սահմաններում Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 15-ամյա պատանու կրծքավանդակին դանակով խփել էր 19-ամյա համաքաղաքացին:

Նա հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզի քննչական վարչություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում