Խաչարձան գյուղի անտառում և Գեղարդի վանք տանող ճանապարհին ՌԴ քաղաքացիներ են մոլորվել

Խաչարձան գյուղի անտառում և Գեղարդի վանք տանող ճանապարհին ՌԴ քաղաքացիներ են մոլորվել

Օգոստոսի 26-ին՝ ժամը 18:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնիի հեթանոսական տաճարից Գեղարդի վանք տանող ճանապարհին՝ սարերում, օտարերկրյա քաղաքացիներ են մոլորվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ քաղաքացիները մոլորվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում:

Խոսրովի պետական արգելոց ազգային պարկի աշխատակիցները հայտնաբերել են ՌԴ քաղաքացիներ Ա․ Ժ․-ին (ծնված 2002 թ.), Վ․ Բ․-ին (ծնված 2002թ.), Ե․ Ս․-ին (ծնված 2002 թ.) և մոտեցրել Գողթ գյուղ:

Փրկարարները քաղաքացիներին տեղափոխել են Աբովյան քաղաք:

ժամը 19։46-ին էլ Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաչարձան գյուղի անտառում արշավախումբը մոլորվել է․ խմբի անդամներից մեկը վնասել է ոտքը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարաներն անտառում հայտնաբերել են քաղաքացիներին (2 ՀՀ և 5 ՌԴ քաղաքացի) և փրկարարական ավտոմեքենայով ուղեկցել Դիլիջան քաղաք. ոտքը վնասած ՌԴ քաղաքացին հրաժարվել է բուժօգնությունից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում