Աֆղանստանում գրեթե 18 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի

Աֆղանստանում գրեթե 18 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի

Աֆղանստանի բնակչության գրեթե կեսը՝ 18 միլիոն մարդ, Աֆղանստանում հումանիտար օգնության անհապաղ կարիք ունի, մոտ 4 միլիոն մարդ դարձել է ներքին փախստական: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հինգշաբթի օրը հայտարարել է Եվրոպական խորհրդարանի Զարգացման հանձնաժողովի ղեկավար Թոմաս Թոբեն՝ ելույթ ունենալով Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ համատեղ արտակարգ լսումների ժամանակ:

«Երաշտների, COVID -19 համավարակի և Աֆղանստանում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով այս երկրի բնակչության գրեթե կեսը՝ 18 միլիոն մարդ, շտապ հումանիտար օգնության կարիք ունի, գրեթե 4 միլիոնը դարձել է ներքին տեղահանված», – ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում