Արցախի ճանաչման ջանքերը պետք է ակտիվացվեն. ԱՀ ԱԺ նախագահ

Արցախի ճանաչման ջանքերը պետք է ակտիվացվեն. ԱՀ ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 19-ին հանդիպել է «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության մի խումբ անդամների հետ: Քննարկվել են Արցախի կարգավիճակին, տարածաշրջանային մարտահրավերներին առնչվող հարցեր:

Խորհրդարանի ղեկավարը շեշտել է, որ առկա իրողություններում կուսակցական շահը պետք է ստորադասվի համազգային նպատակներին: Նույն միտքը Արթուր Թովմասյանը նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանն է ընդգծել:

«Արցախի ճանաչման ջանքերը պետք է ակտիվացվեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների վերականգնումը Արցախի համար միակ ընդունելի տարբերակն է»,- շեշտել է խորհրդարանի ղեկավարը:

Հանդիպմանը քննարկվել են նաև միջխորհրդարանական կապերի զարգացմանն ուղղված հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում