Ջիդդայում հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ջիդդայում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայում Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների արտահերթ նիստի շրջանակում: Նիստը հրավիրվել է Իրանի նախաձեռնությամբ՝ ընդհանուր դիրքորոշում մշակելու Գազայի հատվածից պաղեստինցիներին վերաբնակեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկի դեմ:
Լրատվամիջոցների տվյալով՝ դիվանագետները քննարկել են երկու երկրների միջև առկա խնդիրները: Վերջին օրերին Թեհրանում Թուրքիայի և Անկարայում Իրանի դիվանագիտական առաքելությունների ղեկավարները կանչվել են նստավայր երկրների արտգործնախարարություններ:
Կարծիքներ