Շնորհակալ եմ նախագահ Ջո Բայդենին Հայոց ցեղասպանությունն այսօր պատշաճ կերպով ճանաչելու համար. Սերժ Թանկյան
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Ինստագրամի» իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանն ու շնորհակալություն հայտնել նրան՝ ցեղասպանությունը պատշաճ կերպով ճանաչելու համար:
Նա մասնավորապես գրել է. «Շնորհակալ եմ նախագահ Ջո Բայդենին Հայոց ցեղասպանությունն այսօր պատշաճ կերպով ճանաչելու համար: Սա չափազանց կարեւոր քայլ է, բայց ընդամենը մղոն դեպի Թուրքիայի առաջ կանգնած արդարության երկար ճանապարհը եւ դրա՝ նույնը կրկնելու ցանկությունը, ինչպես նաեւ՝ հատուցում օսմանյան կայսրության կողմից պարբերաբար ջարդերի ենթարկված 1.5 միլիոն հայերի, հույների ու ասորիների ժառանգների համար: Ես շնորհակալություն եմ ասում ԱՄՆ-ին եւ բոլոր նրանց, ովքեր երկար տարիների մեծ աշխատանք են տարել այս հայտարարությանը հասնելու համար»,- գրել է Թանկյանը՝ գրառման հետ հրապարակելով Բայդենի ուղերձն ամբողջությամբ:
Կարծիքներ