Պոլիտեխնիկցիները մասնակցել են «Սոֆթբոտ» ռոբոտաշինության ցուցահանդեսին
Երևանում կայացել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլը:
Հայաստանում արդեն 6-րդ անգամ անցկացված ռոբոտաշինության օլիմպիադայի շրջանակում տեղի է ունեցել «Սոֆթբոտ» ռոբոտաշինության ցուցահանդեսը, որին մասնակցել է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ ի դեմս Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL): Ցուցահանդեսում ներկայացված էին ռոբոտաշինական վերջին նվաճումները և նորարարական տեխնոլոգիաները: Պոլիտեխնիկի ուսանողները ցուցահանդեսի այցելուներին ցուցադրել են իրենց իրականացրած նախագծերը։
Ռոբոտաշինության միջազգային օլիմպիադան ու «Սոֆթբոտ» ցուցահանդեսն առանձնահատուկ նախաձեռնություն են՝ ուղղված Հայաստանում ինժեներական ու տեխնոլոգիական մտքի զարգացմանն ու ոլորտում նորարարական լուծումների բացահայտմանը:
Կարծիքներ