Ռուս խաղաղապահները դիտակետ են փակել Մարտակերտի շրջանում
ՌԴ պաշտպանության նախարարությունն Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության գործունեության վերաբերյալ իր ամենօրյա տեղեկագրում հայտնել է, որ խաղաղապահները Մարտակերտի շրջանում մեկ դիտակետ են փակել։
«Դիտակետերի օպտիմալացման նպատակով Մարտակերտի շրջանում փակվել է մեկ հենակետ»,- նշված է տեղեկագրում։
ՌԴ ՊՆ հայտնել է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում․
«Անխափան կապ է պահպանվում Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխարգելմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության իրավունքների պահպանմանը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»։
Կարծիքներ