Աստղաձոր գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

Աստղաձոր գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 15:14-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի «Սարի սուրբ» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել 19:20-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկ տարածք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում