Ծաղկունք գյուղի տներից մեկին հարակից անասնագոմում հրդեհ է բռնկվել

 Ծաղկունք գյուղի տներից մեկին հարակից անասնագոմում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 4-ին, ժամը 14:23-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ծաղկունք գյուղի 4-րդ փողոցի, 1-ին նրբանցքի տներից մեկին հարակից անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:26-ին, մարվել 15:37-ին:

Այրվել են անասնագոմի բաղդադե տանիքի փայտե կառուցատարրերը և ազբոշիֆերից ծածկը (մոտ 160 քմ)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում