Վրաստանում մահացել է պատվաստումից հետո կոմայի մեջ ընկած 27-ամյա բուժքույրը
Վրաստանում 27-ամյա բուժքույրը, որի վիճակը երեկ վատացել էր կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո, մահացել է:
Այս մասին տեղեկությունը 1tv.ge-ին հաստատել են Առաջին համալսարանական կլինիկայից։
Երեկ շվեդ-բրիտանական «AstraZeneca» ընկերության մշակած պատվաստանյութը ստանալուց հետո Ախալցխայի կլինիկայում 27-ամյա բուժքրոջ մոտ անաֆիլակտիկ շոկ էր ախտորոշվել, նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկա։
Կարծիքներ