Գնել Սանոսյանը Սյունիքում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Գնել Սանոսյանը Սյունիքում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։ Այս մասին տեղեկացնում է նախարարությունը։

Գնել Սանոսյանը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և համայնքապետերի ուղեկցությամբ դիտարկել է Սյունիքում պետական բյուջեի միջոցներով կառուցվող ճանապարհահատվածները։

Նախարարը, մասնավորապես, ծանոթացել է Շամբ-Լծեն, Տաթև-Լծեն, Տանձավեր-Շուռնուխ, Քաշունի-Բարձրավան, Խոտ-Որոտան և Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհատվածներում իրականացված աշխատանքներին։

Նշված ճանապարհահատվածներից մի մասում շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, մնացած մասում ճանապարների կառուցում, վերակառուցման և նորոգման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։

Նախարարը զրուցել է շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում