Լիբանանի վարչապետը դատապարտում է Լիբանանի տարածքից Իսրայելի վրա հարձակումները

Լիբանանի վարչապետը դատապարտում է Լիբանանի տարածքից Իսրայելի վրա հարձակումները

Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին դատապարտել է հինգշաբթի օրը Լիբանանի տարածքից Իսրայելի վրա հարձակումները՝ նշելով, որ երկրում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը և լիբանանյան բանակը հետաքննություն են անցկացնում՝ պարզելու միջադեպի հանգամանքները:

«Մենք դատապարտում ենք հարավային Լիբանանի տարածքից հրթիռների արձակումը: Բանակը և ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը հետաքննություն են անցկացնում՝ միջադեպի հանգամանքները պարզելու և մեղավորներին ձերբակալելու համար», - մեջբերում է Al Jazeera-ն Միքաթիի խոսքերը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում