ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի՞ Էրդողանի նկատմամբ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայկական ուղղությամբ թուրքական և ադրբեջանական համատեղ հարձակումների ֆոնին Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամները ջանում են օրենսդրական նախաձեռնություններով և Կոնգրեսի նամակներով հստակ փոփոխություններ կատարել, որոնք կդադարեցնեն ԱՄՆ ռազմական օգնությունը Ալիևի ռեժիմին և պատժամիջոցներ կկիրառեն Թուրքիայի նախագահ Էրդողանի նկատմամբ՝ համաշխարհային համաճարակի ֆոնին տարածաշրջանային պատերազմի ռիսկ ստեղծելու համար: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:
ԱՄՆ օրենսդիրներն ահազանգեր են հնչեցնում՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի և Հայաստանի դեմ վերջին հարձակման հետ կապված»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ