Թուրքիան իրեն ուժեղ է զգում տարածաշրջանում, քանի այստեղ ուժեղ է Ռուսաստանը
Քաննարկել թշնամի կամ փրկիչ, ոչ թե քննարկել իրավիճակ հենց այն ծուղակն է, որում մեզ պահում են մեր հակառակորդները: Ծուղակ, որպեսզի հայկական պետականությունը չկարողանա այս ռեգիոնում փոխել ոչինչ: Չփոխել ոչինչ, նշանակում է չփոխել ռեգիոնում ռուս-թուրքական ձեւաչափի դոմինանտությունը, որ վերականգնվեց եւ «կնքվեց» Արցախի դեմ պատերազմով:
Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերության արմատական մերժման քաղաքականության փոփոխությունն է ռեգիոնում արմատապես փոխել Ռուսաստանի վարքագիծը։ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների հաստատման արմատական մերժումն է եղել Հայաստանում Ռուսաստանի ներկայության միակ «հուսալի» ոտնատեղը:
Թուրքիան իրեն ուժեղ է զգում տարածաշրջանում, քանի այստեղ ուժեղ է Ռուսաստանը։ Այդ ներկայությունն է, այդ ներկայության մասշտաբն է ռեգիոնում իր պլանները առաջ տանելու Թուրքիայի միակ հուսալի երաշխիքը, որովհետեւ թուրքերը գիտեն իրենց առավելությունը Ռուսաստանի հանդեպ: Թուրքերը հասկանում են, որ ռուսներից հետո ռեգիոնը բացվելու է և թուրքերի մրցակիցը այստեղ կարող են դառնալ չինացիները, ամերիկացիները, արաբական աշխարհը: Սրանցից որեւէ մեկի հանդեպ Թուրքիան չունի առավելություն, ի տարբերություն Ռուսաստանի։
Արման Բաբաջանյան
Կարծիքներ