Հայտնաբերվել են մահակներ, դանակներ, թմրամիջոցներ. ուժեղացված ծառայություն Արմավիրում

Հայտնաբերվել են մահակներ, դանակներ, թմրամիջոցներ. ուժեղացված ծառայություն Արմավիրում

Ոստիկանության Արմավիրի բաժնի և մարզային վարչության ենթակա այլ տարածքային ստորաբաժանումների ծառայողները, ՊՊԳՎ տարածքային ստորաբաժանման ծառայողները Արմավիր քաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Միջոցառման ընթացքում ստուգվել է 750 մեքենա, հայտնաբերվել են մահակներ, դանակներ և այլն։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության 4 դեպք, հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ։

Բացահայտվել է ապօրինի որսի 2 դեպք։ Բաժին բերման են ենթարկվել 22 անձ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմվել է 13 արձանագրություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում