Արսենյանն իր պատգամավորական գործունեության ընթացքում գոյացած ամբողջ աշխատավարձը ուղղեց Զինվորի տուն՝ տղաների խնդիրների լուծմանը ծառայեցնելու
ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը իր պատգամավորական գործունեության ընթացքում գոյացած ամբողջ աշխատավարձը ուղղեց Զինվորի տուն՝ տղաների խնդիրների լուծմանը ծառայեցնելու։
Այս մասին ֆեյսբուքում հայտնում է «Զինվորի տուն վերականգնողական կենտրոն» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը։
«Պարոն Արսենյանը նաև խոստացավ շարունակել փոխանցումներ անել։ Ի դեպ ամենաառանցքային մարդկանցից մեկն է եղել վիրավոր զինվորների թե՜ ինստիտուցիոնալ, թե՜ առարկայական խնդիրների լուծման հարցում»,- հավելել է նա։
Կարծիքներ