Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 1 հա տարածքում բռնկված հրդեհները
Հոկտեմբերի 22-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Դավթաշեն վարչական շրջանում՝ 1000 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1000 քմ,
Կոտայքի մարզի Գետարգել գյուղում՝ 3000 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 0․5 հա։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 1 հա։
Կարծիքներ