ՀՌԱՀ-ում կայացել է հանդիպում մարզային հեռուստաընկերությունների ղեկավարների հետ

ՀՌԱՀ-ում կայացել է հանդիպում մարզային հեռուստաընկերությունների ղեկավարների հետ

Հեռուստատեսութայն և ռադիոյի հանձնաժողովում փետրվարի 18-ին կայացել է հանդիպում մարզային հեռուստաընկերությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնեցին Հեռուստատեսութայն և ռադիոյի հանձնաժողովի մամուլի ծառայությունից։ 

Հունվարին կայացած լիցենզավորման գործընթացի ավարտից հետո, մարզային հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հանդիպման հիմնական նպատակն էր մեկ անգամ ևս մոտիկից ծանոթանալ գործընկերների հետ, քնարկելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթները:

Հանդիպման ավարտին որոշվել է ՀՌՀ աջակցությամբ ստեղծել աշխատանքային հարթակ, որը կնպաստի հեռուստաընկերությունների փոխհամագործակցության բարձրացմանը, տեղեկատվական նյութերի փոխանակմանը, ապահովելով մարզային հեռուստաընկերությունների եթերային բազմաբովանդակությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում