Ռուս խաղաղապահները ԼՂ-ում օրվա ընթացքում հայտնաբերել և ոչնչացրել են 172 պայթյունավտանգ առարկա
ՌԴ ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության տարածքում ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքների ուղղությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ը:
Ռուս խաղաղապահները իրականացրել են Ստեփանակերտի օդանավակայանի, առանձնատների, տնամերձ հողամասերի, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերի հենակետերի շրջակայքի ինժեներական հետախուզություն և ականազերծում՝ ապահովելով մարտական գործողությունների ընթացքում վնասված էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման խմբի աշխատանքի անվտանգությունը:
Օրվա ընթացքում մաքրվել է շուրջ 12 հա տարածք, հետազոտվել է 130 շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 172 պայթյունավտանգ առարկա:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 150 հա տարածք, շուրջ 32 կմ ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է 4760 պայթյունավտանգ առարկա:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները, լքված կամ չպայթած զինամթերքը տեղափոխվում են հատուկ վայր և ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անհրաժեշտ անվտանգության միջոցներ կիրառելով:
Կարծիքներ