Ռոնալդուն կարող է հեռանալ Մանչեսթեր Յունայթեդից

Ռոնալդուն կարող է հեռանալ Մանչեսթեր Յունայթեդից

Կրիշտիանու Ռոնալդուի ապագան «Մանչեսթեր Յունայթեդում» բավականին մշուշոտ է։ Այս մասին հայտնում է Armsport.am֊ը։

Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան, պորտուգալացին երկմտանքի մեջ է և մտածում է ակումբը փոխելու մասին։ Ըստ աղբյուրի՝ հարձակվողին անհանգստացնում է այն հանգամանքը, որ մանկունիանցիները հաջորդ մրցաշրջանում չեն մասնակցելու Չեմպիոնների Լիգային։

Կրիշտիանուն այս պահին հարցը քննարկում է իր գործակալի հետ և նախատեսում է նույն թեմայի շուրջ կարևոր խոսակցություն ունենալ նաև նորանշանակ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում