Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ Հանրապետական մաղթանք կկատարվի
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանք։
Այս մասին տեղեկացրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ ավագ քահանա Մելիքյանը։
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մաղթանքի արարողությունը տեղի կունենա Սուրբ Գայանե վանքում»,- նշել է Վահրամ ավագ քահանա Մելիքյանը և հավելել, որ արարողությունը կկայանա սեպտեմբերի 21-ին, ժամը 10։30-ին։
Կարծիքներ