Apple-ը սմարթֆոն արտադրողների ցանկում նահանջել է երկրորդ հորիզոնական
Apple-ի սմարթֆոնների մատակարարումները 2024թ. առաջին եռամսյակում նվազել են մոտ 10%-ով, հայտնում է IDC հետազոտական ընկերությունը: Ընկերությունը կրկին նահանջել է երկրորդ հորիզոնական խոշորագույն արտադրողների վարկանիշում՝ զիջելով առաջին հորիզոնականը Samsung-ին։ Ամերիկյան կորպորացիան 2023թ. արդյունքներով առաջ էր անցել հարավկորեականից։
2024 թվականի հունվար-մարտին սմարթֆոնների մատակարարումներն աշխարհում աճել են 7,8 տոկոսով՝ հասնելով 289,4 մլն հատի։ Samsung-ի մասնաբաժինը կազմել է 20,8, Apple-ը՝ 17,3, Xiaomi-ն՝ 14,1%․ հաղորդում է Reuters-ը IDC-ն:
Կարծիքներ