Կեյլոր Նավասը ԿՈՆԿԱԿԱՖ-ի տասնամյակի լավագույն ֆուտբոլիստ IFFHS-ի վարկածով
Ֆուտբոլային պատմության և վիճակագրության ասոցիացիան ներկայացրել է անցած տասնամյաի Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ծովի երկրների լավագույն խաղացողներին։
Խոսքը այն երկրների մասին է, որոնք մտնում են ԿՈՆԿԱԿԱՖ-ի մեջ 2011-ից 2020 թվականների ընթացքում։
IFFHS-ի վարկածով ՝ առաջին տեղը զբաղեցրել է ՊՍԺ-ի և Կոստա Ռիկայի հավաքականի դարպասապահ Կեյլոր Նավասը, որը հանդես է եկել նաև «Ռեալում»։
Երկրորդ տեղում «Լոս-Անջելես Գելեքսիի» և Մեքսիկայի հավաքականի հարձակվող Չիչարիտոն է։ Նա նախկինում խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում» և «Ռեալում»։ Երրորդ տեղում է «Ֆուլհեմի», «Տոտենհեմի», «Սիետլ Սաունդերսի» և ԱՄՆ-ի հավաքականի նախկին խաղացող Կլինտ Դեմսին։
Կարծիքներ