7 բալանոց երկրաշարժ՝ Վանից 30 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Երևանում և Արարատում
Հունիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:35-ին Թուրքիայում` Վան քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7բալ: Երկրաշարժը զգացվել է Երևանում և Արարատի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Կարծիքներ