Բայդենն առաջարկել է էական փոփոխություններ մտցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ծրագիր է մշակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք չունեցող ևս վեց երկիր ավելացնելու համար:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին գրում է The Washington Post-ը։
«Խաղադրույքները մեծ են, քանի որ Բայդենի վարչակազմը ձգտում է հասնել նրան, որ Միավորված ազգերի կազմակերպությունը մնա հակամարտությունների կանխարգելման կենտրոնական գործիքը, նույնիսկ եթե կասկածներ կան դրա հնարավորության վերաբերյալ»,-ասվում է հոդվածում:
Հոդվածում ընդգծվում է, որ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն արդեն քննարկում է Անվտանգության խորհրդի ընդլայնման նախաձեռնությունը կազմակերպության անդամ 193 երկրների դիվանագետների հետ։
Կարծիքներ