Հարուստ երկրները հրաժարվում են վճարել կլիմայական վնասի համար

Հարուստ երկրները հրաժարվում են վճարել կլիմայական վնասի համար

Խոցելի երկրները հայտարարում են, որ հարուստ երկրները հրաժարվում են փոխհատուցել վնասի համար, որը հասցրել է կլիմայի փոփոխությունը, գրում է bbc.com-ը։

Աղքատ երկրների համար կարեւոր է, որ կորուստների եւ վնասների համար գումարը դառնա COP26-ի բանակցությունների մաս: 2015 թվականին Փարիզում բանակցողները պայմանավորվել են լուծել հարցը, սակայն համաձայնություն չկա այն բանի շուրջ, թե ով պետք է վճարի։ Ասում են, որ հարուստ երկրները դիմադրում են ցանկացած պարտավորության, քանի որ չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել:

Զարգացող երկրները պնդում են, որ հարուստ երկրները պատասխանատու են այսօրվա կլիմայի փոփոխության ազդեցության մեծ մասի համար, քանի որ նրանք սկսել են ածխածին արտանետել շատ ավելի վաղ, քան մնացած աշխարհը: 

«Կորուստն ու վնասը շարունակում են տաբու մնալ զարգացած երկրների համար»,-ասում է Ալֆա Ումար Կալոգան՝ Աֆրիկյան խմբի առաջատար բանակցողներից մեկը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում