Թուրքիայում դատարանը տղամարդուն տուգանել է Էրդողանին «ծպտյալ հրեա» անվանելու համար
Թուրքական դատարանը սոցցանցերի օգտատիրոջը մեղավոր է ճանաչել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար՝ նրան «ծպտյալ հրեա» անվանելով, գրում է Deutsche Welle Turkish-ը։
Դատարանն ի սկզբանե Յուքսել Ուսթունին դատապարտել է 10 ամիս 20 օր ազատազրկման՝ 2020 թվականին Facebook-ում արված գրառման համար, որտեղ նա ասում էր, որ Էրդողանը «մուսուլմանի կերպարանքով ծպտված հրեա է»։
Ավելի ուշ պատիժը փոխվել է՝ նվազեցվելով ինչև 7000 լիրա (722 դոլար) վարչական տուգանքի, հայտնել է DW Turkish-ն, իսկ Ուսթունը մեղավոր է ճանաչվել նախագահի «պատիվը, արժանապատվությունն ու հեղինակությունը» նսեմացնելու համար։
Թուրքիայի դատախազությունը 2014-ից 2019 թվականների ընթացքում Էրդողանին «վիրավորելու» մեղադրանքով մոտ 129 000 մարդու նկատմամբ հետաքննություն է սկսել, հայտնում է Cumhuriyet թերթը։
Կարծիքներ